Համացանցում են հայտնվել նոր սերնդի «Range Rover»-ի լուսանկարները: Այս ամենագնացի համաշխարհային պերմիերան տեղի կունենա սեպտեմբերին` Փարիզում կայանալիք մոթոր- շոուի ժամանակ:
«Range Rover»-ը «Land Rover» բրենդի առանցքային մոդելն է, քանի որ հենց դրա հիման են ստեղծվում բրիտանական այս մակնիշի մյուս մեքենաները:
Նոր «Range Rover»-ը կունենա 260 –ից մինչեւ 510 ձիաուժ ` ներառյալ 5-լիտրանոց V8 բենզինային ագրեգատները: Բացի այդ, հնարավոր է հիբրիդային տարբերակի հնարավորությունը, որը կհամադրի բենզինային V6-ն ու էլեկտրոնային շարժիչը:




























