Ամերիկացի հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը դուստր է ունեցել: Տեղեկությունը հաստատել է դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը: Երեխայի անունն առայժմ հայտնի չէ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, երեխայի հայրը Թուրմանի ընկերն է, շվեյցարացի ֆինանսիստ Արպատ Բյուսոնը:
Դերասանուհին արդեն երրորդ անգամ է մայր դառնում: Նա երկու երեխա ունի նախկին ամուսնուց` հուլիվուդյան հանրահայտ աստղ Իթան Հոուկից` 13-ամյա դուստրը` Մայան եւ 10-ամյա որդին` Լեւոնը:
Նորածնի հայրը եւս երկու երեխա ունի:




























