Իրանական Լորեստան նահանգում սարսափելի հրդեհ է բռնկվել Պոլդոկխտար քաղաքի մոտ՝ մայրուղային նավթատարի պայթյունի պատճառով:

Ինչպես հայտնում է MIGnews.com-ը՝ վկայակոչելով նահանգի փրկարար ծառայությունների հաղորդագրությունը, հրդեհը տարածվել է մեծ տարածքի վրա, օջախից երկու կիլոմետր հեռու, եւ հրշեջ հաշվարկները չեն կարողանում հանգցնել կրակն ու իրավիճակը վերցնել հսկողության տակ:

Աղբյուրի տվյալներով, Բադամակ գյուղի բնակչությունը շտապ կարգով տարհանվել է, իսկ հրդեհը տարածվել է շրջակա անտառի վրա:

Նախնական տվյալներով, հրդեհի եւ պայթյունի պատճառը «խողովակների քայքայումն է»: