«YouTube» տեսանյութերի ծառայությունը, որը հիմնադրվել է 2005 թ-ին,  շուտով կարող է տեղ զբաղեցնել նորությունների տեղադրման հիմնական հարթակների թվում: Նման եզրահանգման են եկել վաշինգտոնյան Pew գիտական կենտրոնի հետազոտողները:

Ուսումնասիրվել են ամենամեծ ժողովրդականություն վայելող տեսանյութերը, որոնք տեղադրվել են 15 ամսվա ընթացքում:

Պարզվեց, որ թեեւ «YouTube»-ում ավանդական հեռուստանորությունների լսարանը նախկինի պես գերազանցում է լրագրողական նլութերի լսարանին, սակայն այդ տարբերությունը գնալով ավելի է կրճատվում, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ծառայությունում տեսանորությունների ավելի քան 1/3-ը սիրողների կողմից են արված, իսկ կեսը` տարբեր ընկերությունների նորությունների ծառայությունների: Սակայն այդ նյութերից շատերը կադրեր են պարունակում, որոնք  եւս արվել են «YouTube»-ի շարքային օգտատերերի կողմից:

Pew հետազոտական կենտրոնի  ղեկավար Էմիի Միթչելի կարծիքով,  «YouTube» –ում տեսալրագրության նոր ձեւ է ծնվում: