Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը հայտնել է  Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբի նոր ղեկավարի նշանակման մասին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ղեկավարն է փոխմարշալ Խեն Են Չխոլը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, ԿԺԴՀ-ի բանակի հրամանատար Լի Յոն Հոն, որը հյուսիսկորեական հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մերձավորներից էր, երկրում իշխող կուսակցության որոշմամբ հեռացվել է պաշտոնից:

Հոն  հեռացվել էր  «բոլոր պաշտոններից»` առողջության պատճառով: Այլ մանրամասներ  չէին հաղորդվել, սակայն շատերն են կասկածում, որ որոշման պատճառն առողջությունն է:

Լի Յոն Հոն համատեղում էր մի քանի պաշտոններ` նա Կորեայի Բանվորական կուսակցության քաղբյուրոյի անդամ էր, եղել է նաեւ կուսակցության ռազմական կենտրոնական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը: Գլխավոր  շտաբի ղեկավար նրան նշանակել էին 3 տարի առաջ` 2011 թվականի դեկտեմբերին, Կիմ Չեն Իրի մահվանից քիչ ժամանակ առաջ: