Վերջին օրերին Ճապոնիայում ուժեղ շոգի պատճառով մեկ մարդ  է զոհվել, եւս 693-ը հիվանդանոցներում են: Երկրի կենտրոնական շրջաններում ջերմաչափերի սանդղակները +35 աստճանից բարձր են: Հուլիսի 17-ին Գումմա եւ Սայտամա նահանգներում օդի ջերմաստիճանը կտաքանա +37 աստիճանով, Յամանասիում եւ Կիոտոյում`+36-ով, Օսակեում եւ Ֆուկուոկոում`+34-ով:

Ինչպես հաղորդում է  «Կոմսոմոլսկայա պրավդան», տղամարդը մահացել է Նիիգատա նահանգում: Թոշակառուն ամբողջ օրն աշխատել է  արեւի տակ իր այգում: Բացի դրանից, շոգից տանջվում են նաեւ դպրոցականները, որոնք մասնակցում են բացօթյա մարմնամարզական մրցումներին: 

Օդերեւութաբանների կախատեսումները հուսադրող չեն: Ճապոնիայում անձրեւների տարեշրջանը վերջացել է, այսինքն շոգը կտեւի մինչեւ աշնան սկիզբ: Այս շաբաթ ջերմաչափերի սանդղակներն ավելի կբարձրանան, ուստի տեղի բնակիչներին երաշխավորում են ավելի ուշադիր լինել սեփական առողջությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: