Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության֊ եւ Նժդեհ փողոցների խաչմերուկում հուլիսի 17-ին՝ ժամը 01։ 03-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 02 ՏԼ 952 պ/հ (վարորդ՝ 26-ամյա Մհեր Վիրաբյան) եւ «ԳԱԶ» մակնիշի 52 ԼՕ 945 պ/հ (վարորդ՝ 31-ամյա Արմեն Բաղդասարյան) ավտոմեքենաները։ Մինչ հրշեջ փրակարարների դեպքի վայր հասնելը, Մ.Վիրաբյանը եւ Ա.Բաղդասարյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Բժիշկները Վիրաբյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Բաղդասարյանինը` ծանր:


























