ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների  վերահսկման վարչությունը (FDA) առաջին անգամ թույլ է տվել  դեղամիջոց կիրառել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար:

Ինչպես Associated Press-ին  հղում անելով հաղորդում է rbc-ն, Truvada անվանմամբ նոր դեղամիջոցը կարող են կիրառել այն մարդիկ, որոնք մտնում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խմբում, օրինակ, նրանք, ում սեռական զուգընկերները վարակված են այդ դրանով:  Դեղամիջոցը  50-75%-ով նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Մի շարք վերլուծաբաններ Truvada-ի հայտնվելն անվանել են «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի» սկիզբ: Մյուս կողմից էլ, որոշ բժիշկներ մտավախություն ունեն, որ  դեղամիջոցն օգտագործողների մոտ ապահովության թյուր զգացողություն կարթնացնի, եւ խորհուրդ են տալիս  այն կիրառել հիվանդության կանխարգելման այլ միջոցներին զուգահեռ, այնպիսիք, ինչպիսին են  պահպանակները եւ մեխանիկական պաշտպանության  այլ միջոցներ: