«Բայկոնուր» տիեզերակայանից  հուլիսի 15-ին մեկնարկած «Սոյուզ-05Մ» տիեզերանավը բարեհաջող հուլիսի 17-ին միակցվել է Միջազգային տիեզերական կայանին, հայտնում է ՌԲԿ-ն:

Տիեզերանավը արբանյակ է հասցրել միջազգային արշավախումբը,որի կազմում են Դաշնային տիեզերական գործակալության տիեզերագնաց Յուրի Մալչենկոն,  NASA-ից Սանտինա Ուիլյամսն եւ Ճապոնիայի տիեզերական գործակալությունից Ակիխիո Խոշիդեին:

Միջազգային տիեզերական կայանի անձնակազմը կանցկացնի մի շարք գիտական փորձեր, ինչպես նաեւ կընդունի եւ կբեռնաթափի մի քանի տրանսպորտային տիեզերանավեր, մասնավորապես ճապոնական սարքը, որով կայան կժամանեն հինգ մինի-արբանյակներ: Նրանց կթողարկվեն ճապոնական գործարկիչի միջոցով: