Ղազախտանում այրել են Սիրիայի դեսպանատունը; Չարագործները շենքի վրա են նետել բռնկվող նյութով լցված շշեր: Առավելապես տուժել է շենքի երրորդ հարկը, որտեղ գտնվում է Սիրիայի հյուպատոսի աշխատասենյակը:

«Սիրիայում մեր հիմնական խնդիրը ծայրահեղական կրոնական կազմակերպությունների հետ է: Հնարավոր է` այդ մարդիկ խելագար են, նրանք ամեն ինչ կարող են անել: Եւ այստեղ էլ կան այդպիսի մարդիկ: Եթե այսօր այրեցին տունը, ապա վաղը կարող է տեղի ունենալ սպանություն»,- ասել է Սիրիայի հյուպատոս Սամիր Դերեխը, հայտնում է «Նովոստի- Ղազախստան» գործակալությունը:

Հյուպատոսի սենյակից բացի հրդեհը վնասել է նաեւ հյուրասենյակները եւ բանակցությունների սրահը: Դեսպանատանը կարծում են, որ որպես թիրախ ընտրվել է շենքի վերեւի հարկը: Ղազախստանի ոստիկանությունը սկսել է միջադեպի քննությունը, հայտնում է «Իզվեստիան»: