Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հուլիսի 14-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրները:  Ընդգծվել է սերտ համագործակցության կարեւորությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երկուստեք կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: