Ամերիկացի կենսաբանները ստեղծել են թեյի թուրմի եւ ոսկու ռադիակտիվ նանոմասնիկներից այնպիսի դեղամիջոց, որն արագ եւ անվտանգ ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, եւ բարեհաջող այն փորձարկել են մկների վրա:
Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է հոդվածում, որը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
«Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ թեյի բաղադրիչներից մեկը միացավ ենթաստամոքսային գեղձի մեջ քաղցկեղի մասնիկներին: Այնուհետեւ մենք «սոսնձեցինք» այդ մոլեկուլները ոսկո նանոմասնիկների հետ. թեյն օգնեց նրանց թափանցել քաղցկեղի մասնիկների հետ, ինչը թույլ էր տալիս նրանց արագ վերացնել ուռուցքը»,- հայտարարել է Միսսուրի նահանգի Կոլումբիայի համալսարանի գիտնականների խմբի ղեկավար Քաթեշ Քաթին:




























