Տորոնտոյում խնջույքի ընթացքում հրաձգության հետեւանքով սպանվել են երկու մարդ, եւս 19-ը վիրավորվել են: Հաղորդվում է, որ մասնակիցների միջեւ վեճ է ծագել, որը վերաճել է հրաձգության: Մահացել են 20-ամյա մի աղջիկ եւ մի տղամարդ: 

Ինչպես The Canadian Press-ին հղում անելով հաղորդում է rbc-ն, երեկույթին մասնակցել են ավելի քան 200 մարդ, վիրավորվածների շարքում կան շատ դեռահասներ եւ երեխա: Ըստ ոստիկանների` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: 

Տորոնտոյի ոստիկանության ղեկավար Բիլ Բլերն արդեն պատահարն անվանել է զինված բռնություն: «Դա զինված բռնության  վատագույն դեպքն է Հյուսիսային Ամերիկայում: Դա նման տեսակի ամենալուրջ հանցագործությունն է, որը երբեւէ եղել է Տորոնտո քաղաքում», - Բլերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: