Թեյի ամենօրյա կիրառումը նպաստում է  աղեստամոքսային համակարգի բազմաթիվ հիվանդությունների վտանգի նվազմանը, ապացուցել է Քարդիֆյան համալսարանի հետազոտությունը: Բանն այն է, որ թեյը պարունակում է համակցություններ, որոնք ի զորու են սպանելու Clostridium difficile մանրէն:

Ինչպես գրում է  MEDdaily.ru-ն, կատարված աշխատանքի ընթացքում հետազոտողները ստուգել են 33 տեսակի թեյերի ազդեցությունը 79  պաթոգենների վրա: Պարզվել է, որ թեյին համ տվող պոլիֆենոլները սպանում են վտանգավոր մանրէները: Դեռեւս հրապարակվել են  միայն սովորական սեւ թեյի արդյունքները: Ապացուցվել է` այն արդարացնում է: 

Ըստ պրոֆեսոր Լես Բայլիի`ինքը թեյի հատկանիշների ուսումնասիրությամբ է զբաղվում 2008 թվականից: Տվյալ պահին կարելի է հստակ ասել, որ կանաչ թեյն ավելի լավ է  իր առաջ դրված խնդիրը լուծում, քան սեւը: Բայլիի փնտրտուքների հմնական նպատակը  «սուպեր թեյ» ստեղծելն է, որը կարելի կլինի տալ հիվանդներին`Clostridium difficile մանրէն սպանելու համար: