Ծխելն էկրանին ներկայացվում է ինչ-որ հրապուրիչ բան եւ դա բացասաբար է ազդում դեռահասների ծխելու վիճակագրության վրա:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, վկայակոչելով DNA News-ը, այդ կապակցությամբ մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել տարիքային դասակարգումը` կախված ֆիլմում ծխելու տեսարաններից:
Եթե ֆիլմերից հանվեն ծխելու տեսարանները, դեռահասների շրջանում ծխախոտի կիրառմամբ ցուցանիշները կհաջողվի նվազեցնել 18 տոկոսով:
Գիտնականների պնդմամբ յուրաքանչյուր 500 կադրը արատավոր սովորույթի առաջացման հավանականությունն ավելացնում է 49 տոկոսով: Թիրախի տակ են հայտնվել «Երկաթե մարդը», «Առաքելությունն անհնարին է 2», «Սեւազգեստ մարդիկ» եւ «101 դալմաթին» ֆիլմերը: Դրանց բացասական արդյունքը մասնագետները թեսթավորել են 6500 երեխաների վրա:




























