ՆԱՏՕ-ում Ռուսաստանի նոր մշտական ներկայացուցչի պաշտոնում հուլիսի 17-ին նշանակվել է արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն: Նիստը փակ է եղել:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», վերջնական որոշումը պետք է կայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախկինում ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր Դմիտրի Ռոգոզինը, որը հետագայում դարձավ փոխվարչապետ:
Ալեքսանդր Գրուշկոն 56 տարեկան է, 1977 թվականից աշխատում է ՌԴ-ի ԱԳՆ-ում: 1995 - 1996 թթ. եղել է ԱԳՆ-ում անվտանգության եւ զինաթափման հարցերով բաժնի ղեկավարը: 1996-2000 թթ. աշխատել է Վիեննայում ռազմական անվտանգության եւ սպառազինության վերահսկման հարցերով ՌԴ-ի պատվիրակության ղեկավար: 2001 - 2002 թթ.` տնօրենի տեղակալ, 2002-2005 թթ.` համաեվրոպական համագործակցության բաժնի տնօրեն: 2005 թվականի սեպտեմբերից արտգործնախարարի տեղակալ է, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:




























