ԱՄՆ-ի Սենատի կողմից կատարված հետաքննությունը ցույց է տվել, որ միջազգային  HSBC բանկում մեքսիկական թմրավաճառքով զբաղվողներին եւ այլ հանցագործներին հաջողվել է ԱՄՆ-ում «լվանալ» միլիարդավոր դոլարներ, հայտնում է  golos-ameriki.ru-ն:

Տվյալ գործի լսումները տեղի կունենան Սենատում` հուլիսի 17-ին: Նախօրեին հրապարակված զեկույցում նշվում է, որ HSBC բանկը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, նաեւ գործարքներ է ունեցել ահաբեկչության հետ կապված ընկերությունների հետ եւ գործել է մի շարք երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները շրջանցելով:

Զեկույցի հեղինակները նաեւ պնդում են, որ HSBC-ի ղեկավարութունը եւ ամերիկյան վերահսկող մարմինները բազմիցս  անուշադրության են մատնել վտանգավոր ազդանշանները եւ չեն կասեցրել անօրինական գործունեությունը, որը կատարվել է  2002-2010 թթ.: 

Իր հայտարարության մեջ Եվրոպայի ամենախոշոր բանկը` HSBC-ն, հայտնել է, որ իր ղեկավարությունը ներողություն կխնդրի Վաշինգթոնում լսումների ժամանակ: