Աֆղանստանի Նուրիստան նահանգում բնակելի թաղամասում հրթիռակոծության արդյունքում զոհվել է 5 կին, եւս 20 մարդ, այդ թվում 4 երեխա, վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Բահթար» գործակալությունը:
Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ռեակտիվ արկերը, որոնք նախատեսված են եղել աֆղանական անվտանգության ուժերի աշխատակիցների համար, ընկել են բնակելի թաղամասի վրա, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգության:
Բժիշկների խոսքով, հիվանդանոց տեղափոխվածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:




























