ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել , որ Ռուսաստանը մտադիր է օգտվել վետոյի իր իրավունքից` Սիրիայի հարցով բանաձեւի արեւմտյան նախագծի քվեարկության ժամանակ, որը թույլ է տալիս ռազմական ներխուժում այդ երկիր:

Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել Սիրիայի հարցով բանաձեւի իր նախագիծը, որը ենթադրում է Սիրիայում միջազգային դիտորդական առաքելության մանդատի ժամկետի երկարաձգում: Իր հերթին, նրա չինացի գործընկեր Լի Բաոդունգը հայտարարել է, որ Պեկինը աջակցում է Սիրիայում միջազգային դիտորդների մանդատի երկարաձգմանը:

Նա ընդգծել է, որ ռուսական բանաձեւի նախագիծը համընկնում է Չինաստանի դիրքորոշման հետ: