Ռումինիայի նախագահի պաշտոնակատար Կրին Անտոնեսկուն հուլիսի 17-ին օրենք է ստորագրել պետության ղեկավար Տրայան Բեսեսկուի հրաժարականի համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հայտնում է AP գործակալությունը:

Ըստ օրենքի` հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցի Ռումինիայի ձայնի իրավունք ունեցող բնակչության կեսը:

Հուլիսի 6-ին ռումինական խորհրդարանը քվեարկել էր  Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու օգտին, կարծելով, որ պետության ղեկավարն անձամբ խառնվել է դատական համակարգի գործունեությանը, եւ որ նրա գործողութունները չեն համապատասխանում Սահմանադրութանը:  Դրանից հետո երկրի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի ժամանակավոր հեռացման որոշման օրինականությունը եւ Կրին Անտոնեսկուին նշանակել է որպես պետության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Այժմ 30 օրվա ընթացքում երկրում պետք է համազգային հանրաքվե տեղի ունենա` նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով: Ըստ նախնական տվյալների` հանրաքվեի անցկացումը նախատեսվում է հուլիսի 29-ին: