Պետերբուրգի իրավապահ մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ի ղեկավար Ալեքսեյ Սերեդինի դեմ: Ըստ քննության տեղեկատվության` ոստիկանության աշխատակիցը 40 միլիոն ռուբլի էր վերցրել ընկերությանն իր հովանավորչության եւ քրեական գործում օգնելու համար, հայտնում է eurosmi.ru-ն:
Քննչական կոմիտեի նեկայացուցիչները հաստատում են, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ալեքսեյ Սերեդինն օգնություն էր առաջարկել առեւտրային ընկերություններից մեկի ղեկավարին, որը վախեցել էր իր բազմաթիվ վարկատուների քրեական հետապնդումներից:
«Ընկերության ղեկավարի կողմից համաձայնություն ստանալով` Սերեդինը վախեցել էր գումարն անձամբ վերցնել: Նա միջնորդ էր ներգրավել` Ալեքսեյ Սմիրնովին, որի օգնությամբ փետրվարից հուլիս ժամանակահատվածում ստացել էր 40 միլիոն ռուբլի», - լրագրողներին պատմել էին Պետերբուրգի ՀՀ-ի մամլո ծառայության ներկայացուցիչները:
Ալեքսեյ Սմիրնովը եւս ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել «միջնորդություն կաշառքի համար» հոդվածով: Ալեքսեյ Սերեդիննն այժմ գտնվում է հիվանդանոցում:



























