Հայաստանում այս տարվա 6 ամսում ոչ ոք արեւային հարվածի համար «շտապօգնություն» չի կանչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, հավելելով, որ այդուհանդերձ, կանչերի ընդհանուր թիվը անշեղորեն աճում է, ընդ որում, բոլոր կատերգորիաներով:
«Սիրտանոթային, շնչառական հիվանդությունների, վնասվածքների համար տարեց տարի ավելի շատ են դիմում շտապօգնությանը»,-ասել է նա, ընդգծելով, որ եթե 2010 թվականին «1-03» համարը հավաքել են 350-400 անգամ, ապա 2011-ին արդեն` 450-500 անգամ, իսկ 2012-ի այդ ցուցանիշն արդեն հասել է 520-530-ի:
Թագուհի Ստեփանյանը դժվարացավ պատասխանել, թե ինչով է պայմանավորված այդ ցուցանիշի աճը:



























