Բրուքլինի 7-ամյա բնակչուհի Քեյլ ՄքՔրին հրաշքով է կենդանի մնացել` ընկնելով բնակելի շենքի երրորդ հարկի պատուհանից, հաղորդում է lifenews.ru-ն:

Աղջիկը, ում մայրը մի քանի րոպեով սենյակում միայնակ էր թողել եւ զբաղվում է մյուս երեխայով, հրել է սենյակում տեղադրված օդորակիչի ամրաններից մեկը: Օգտվելով առաջացած անցքից` նա դուրս է սողացել եւ փորձել կանգնել սարքի վրա:

Դրսում խաղացող երեխաներն օգնություն են կանչել: Առաջինն արձագանքել է քաղաքային ավտոբուսի 53-ամյա վարորդ Սթիվեն Սեն-Բեռնարը, ով նետվել է պատուհանի տակ, երբ Քեյլան սկսել է ընկնել:

Հարեւանին հաջողվել է բռնել երեխային` դանդաղեցնելով նրա անկումը: Երեխայի մոր` Շալիմա ՄքՔրիի խոսքով, Քեյլայի մարմնի վրա ոչ մի քերծվածք չկա: Սեն-Բեռնարը փոքր վնասվածք է ստացել, կտրել է ձեռքի ջիլը:

Շալիմա ՄքՔրին ասել է, թե իր դուստրը տառապում է աուտիզմով եւ չի գիտակցել այն վտանգը, որ սպառնում է իրեն: