«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը թերահավատորեն է տրամադրված պատգամավորական մանդատի համար իր հետագա պայքարի վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանը կիսվել է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված մտահոգությամբ` նշելով, որ դա կասկածի տակ է դնում իր ծրագրերը:
«Եթե իմ նկատմամբ այսօր կեղծ գործ է հարուցվում, ես ներգրավվում եմ որպես կասկածյալ, վաղը ինձ կարող են մեղադրանք առաջադրել, իսկ մյուս օրը` դնել ճաղերի ետեւում: Այնպես որ վաղ է խոսել խորհրդարանում տեղ զբաղեցնելու մասին»,-ասաց նա:
Հովհաննիսյանը քննիչի մոտից դուրս էր եկել NEWS.am-ի թղթակցի հետ զրույցից բառացիորեն րոպեներ առաջ: Նա պատմել է, որ իրենից ստորագրություն են պահանջել երկրից չբացակայելու մասին, ինչը նա հրաժարվել է տալ:
«Ես մեղավոր չեմ, գործը սարքված է, հայցը` կեղծ: Խնդիրն այն է, որ շենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, որում գտնվում է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիան, կառավարության որոշմամբ հատկացվել են Սենիկ Ջուլհակյանին` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի համագյուղացուն: Սեփականաշնորհումից հետո փորձել են արգելել իմ մուտքը շենք: Ավելի ուշ Ջուլհակյանը հայտարարել էր, թե ես փորձել եմ հարվածել իրեն, նա նույնիսկ տեղեկանքն է ձեռք բերել հասցված մարմնական վնասվածքի աստիճանի վերաբերյալ: Իրականում ես նրան անգամ մատով չեմ դիպչել: Ի դեպ, ողջ միջադեպը նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության տեսախցիկը, բայց այդ ձայնագրության մասին բոլորն այսօր լռում են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրա մասնակցությանը պատգամավորական լրացուցիչ ընտրություններին իր մասնակցությանը, Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորության դեպքում նա կառաջադրվի կամ մայրաքաղաքի Ավանի №1 կամ Գյումրիի №35 ընտրատարածքում:



























