Հրազդանի երկաթի հանքավայրը դեռ չի շահագործվում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը: «Այնտեղ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել, հանքավայրի շահագործման վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել»,- ասաց Կ. Շահգալդյանը: Նրա խոսքով` ուսումնասիրվում են պաշարները, բացի այդ` դեռ ուսումնասիրված չէ, թե հանքավայրը ինչ ազդեցություն կգործի ջրային ռեսուրսների վրա: Հրազդանին մերձակա բլրի (որտեղ գտնվում է երկաթի հանքավայրը) հենց կողքը գտնվում են Հրազդան քաղաքի ջրի ամբարները` Մաքրավանի աղբյուրները, որոնք մոտ 48 հազ. մարդու խմելու ջրի աղբյուր են; Մարզպետը նշեց, որ ներկայում ջրային ռեսուրսների ավտանգության հարցը հետախուզման փուլում է, 2 ամսից ամեն ինչ պարզ կլինի:
Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթի հանքավայրի վերամշակման իրավունքը պատկանում է չինական Fortune Oil ընկերությանը: Ներկայում նոր բնապահպանական գնահատական է պատրաստվում հանքի շահագործման վերաբերյալ:


























