«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի քննարկել «Հարսնաքար» ռեստորանում տեղի ուենցած դեպքի քննության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցով արտահերթ նստաշրջան գումարելու հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հայտնել է «Բարգավաճ Հայաստանի» մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով փաստը, որ ննախաձեռնությանը միացել էր ընդամենը խմբակցության 7 պատգամավոր:

«Առաջինը, հայտնի է, որ խմբակցության բազմաթիվ անդամներ բացակայել են երկրից տարբեր պատճառներով եւ ֆիզիկապես հնարավորություն չեն ունեցել մասնակցել ստորագրահավաքին: Երկրորդ, քանի որ խմբակցությունը չէր քննարկել հարցը, անդամներից յուրաքանչյուրը ստորագրել է իր հայեցողությամբ»,- նշել է Ուրիխանյանը:

Խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը նույնկերպ է պատասխանել հարցին` նկատեռլով, որ միայն խմբակցության որոշ պատգամավորներ են, որ չեն աջակցում նախաձեռնությանը: Փաստացի, նրա խոսքով, թեեւ խմբակցությունում հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա, ԲՀԿ-ական պատգամավորների մեծ մասը դրական է գնահատում նախաձեռնությունը: «Այո, ճիշտ այդպես»,- նշել է նա:

Խոսելով խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցության հնարավորության մասին` Վարդանյանը նշել է, թե ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել ընդդիմության այն նախաձեռնությունների շուրջ, որոնք նպաստում են երկրի զարգացմանն ու հասարակության բարգավաճմանը: Պատգամավորը, միաժամանակ, նշել է, թե դա «Ժառանգությանը» քիչ է վերաբերում:

«Ստորագրահավաքից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները սկսեցին «Բարգավաճ Հայաստանի» դեմ հստակ հակաքարոզչություն տանել, ինչը մտածելու առիթ է: Մենք պատրաստ ենք ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կառուցողական համագործակցության այս կամ այն նախաձեռնությունների շրջանակում, սակայն «Ժառանգության» մասնակցության դեպքում այդ հարցը լրջորեն քննարկվելու է»,- նշել է պատգամավորը: