Բրիտանական հեռահաղորդակցային BBC կորպորացիային արգելել են ցուցադրել 2011թ. Լոնդոնի անկարգությունների մասնակիցների վկայությունների վրա հիմնված ֆիլմը:
Ինչպես ահղորդում է «Գազետա.ru»-ն, այդ մասին հաղորդվում է «BBC 2 հեռուստաալիքի կայքում` «Խռովություն. սեփական բառերով» (The Riots: In Their Own Words) էջում:
Ֆիլմը նախատեսված է եղել հուլիսի 16-ի երեկոյան, սակայն ցուցադրումից մի քանի ժամ առաջ ստացվել է դատական արգելանքի որոշումը: պատճառների մասին չի հաղորդվում:
BBC-ն խոստացել է ցուցադրել ֆիլմն ավելի ուշ` չհստակեցնելով ժամկետները: հայտնի չէ, արդյոք ֆիլմում փոփոխություններ կլինեն, թե ոչ:
Վավերագրական ֆիլմում պրոֆեսիոնալ դերասանները կարդում են լոնդոնի անկարգությունների իրական մասնակիցների վկայությունները, որը նրանք գաղտնիության պայմանով տվել են The Guardian թերթի եւ Լոնդոնի տնտեսական ու քաղաքական գիտությունների դպրոցի հետազոտական խմբին:




























