Քեթի Հոլմսն իր 6-ամյա դստեր` Սուրիի հետ ավտովթարի են ենթարկվել, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, հուլիսի 16-ի երեկոյան, հաղորդում է eurosmi.ru-ն:
32-ամյա աստղն իր սեւ գույնի «Մերսեդեսով» Չելսի շրջանում գտնվող սպորտային դպրոցից վերցրել է դստերը:
Նյու Յորքի իրավապահ մարմինների տվյալների համաձայն, Սուրին եւ նրա հայտնի մայրը գտնվել են մեքենայի հետեւի նստատեղին, երբ նրանց է բախվել բեռնատարը:
Դերասանուհու «Մերսեդեսը» թեթեւ վնասվել է: Քեթի Հոլմսն ու նրա դուստրը բացարձակապես չեն տուժել եւ նրանք վթարից հետո լքել են դեպքի վայրը` թողնելով վարորդին միայնակ ստորագրի ձեւակերպումների տակ:
«Սա սովորական վթար է, բացի այն, որ մի թեթեւ վնասվել է Քեթի Հոլմսի ավտոմեքենան»,-ասել են ավտովթարի ականատեսները:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու Քեթի Հոլմսի եւ Թոմ Քրուզի ամուսնալուծության հարցով առաջին դատական նիստը: Ավելի վաղ նրանք արդեն պայմանավորվել էին իրենց դստեր խնամակալության հարցում: Հոլմսը պատասխանատու կլինի փոքրիկ Սուրիի ապագայի համար:


























