Կոնգոյի հանրապետությունում ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են ուկրաինացի երկու օդաչուներ: Այդ մասին հաղորդում է AP-ն` վկայակոչելով տեղական իշխանությունները:

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրազավիլից 180 կմ հեռավորության վրա: Առայժմ անհայտ պատճառներով Մի-2 ուղղաթիռը ընկել է ցած եւ հրդեհվել:

Վթարի պահին ուղղաթիռում ուղեւորներ չեն եղել: Օդաչուների մարմինները հանել են մնացորդների տակից եւ տեղափոխել Բրազավիլ: Զոհերի ինքնության մասին չի հաղորդվում:

Խորհրդային բազմագործառութային Մի-2 ուղղաթիռը ստեղծվել է անցած դարի 50-ական թվականներին: Դրա արտադրությունը դադարեցվել էր 1992թ.: