ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի մարզային վարչությունը հերթական նախազգուշացումն է տարածել տարածաշրջանում հորդառատ անձրեւների եւ քամու ուժգնացման հնարավորության մասին:
«Առաջիկա մեկ-երկու ժամը եւ մինչեւ օրվա վերջ Կրասնոդարի մարզում ուժեղ անձրեւներ են սպասվում, կարկուտ եւ վայրկյանում մինչեւ17-22 մետր արագությամբ քամի»,- ասել են գերատեսչությունից:
Նախազգուշացումը վերաբերում է նաեւ Կրիմսկի շրջանին, որը հուլիսի 7-ին տուժել էր ուժեղ ջրհեղեղից:
Այժմ հնարավոր են նոր հեղեղումներ, նախազգուշացրել է ԱԻՆ-ը:



























