Կրիմսկում կալանավորել են 4 սադրիչների` ջրհեղեղից «անհամեմատ մեծ թվով զոհերի» մասին տեղեկություններ տարածելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Կրասնոդարի ոստիկանության վարչության ղեկավար Իգոր Ժելյաբինին: Նրա խոսքով, երիտասարդները նաեւ ծեծկռտուք են սարքել կազակների հետ:
Միջադեպը տեղի է ունեցել «Ռուս» կինոթատրոնի մոտ ջրհեղեղից տուժածների` Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի հետ հանդիպման ժամանակ, որտեղ գտնվում է օգնություն տրամադրելու շտաբներից մեկը:
Դատարանը 4 երիտասարդներին դատապարտել է 15-օրյա կալանքի: Նրանք մեղավոր են ճանաչվել մանր խուլիգանության մեջ:
15-օրյա կալանքը վարչական օրենսգրքի այդ հոդվածի առավելագույն պատիժն է:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:


























