ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել «վերջին շաբաթների ըթնացքում Վրաստանում լրագրողների դեմ բռնության կրկնվող դեպքերի կապակցությամբ» եւ կոչ է արել մանրազննին հետաքննություն իրականացնել, գրում է «Գրուզիա-online-ը»:
«Լրագրողներն առանց խոչընդոտների աշխատելու իրավունք պիտի ունենան` չնայած այն լրատվամիջոցների քաղաքական շահերին, որ նրանք ներկայացնում են: Իշխանությունները պատասխանատվություն են կրում, որ ապահովեն լրատվամիջոցների ներկայացուցիչների` առանց վախի իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունը»,- ասված է Միյատովիչի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Շիդա Քարթլի շրջանի Քարալեթի գյուղում բախում էր եղել Բիձինա Իվանիշվիլիի եւ իշխանության կողմնակիցների միջեւ, տուժել էր 12 մարդ, որոնցից 10-ը «9-րդ ալիք» հեռուստաալիքի լրագրողներ էին: Լրագրողների նկատմամբ բռնություններ են եղել նաեւ այլ վայրերում:
Դեռ մայիսին Միյատովիչին Վրաստանի իշխանություններին տեղյակ էր պահել բռնությունների դեպքերի մասին:


























