Ստամբուլի Բեշիքթաշի շրջանի Ֆուլյա թաղամասում գտնվող 42 հարկանի Polat Tower երկնաքերում բռնկված հրդեհը դեպքի վայր ժամանած բազմաթիվ հրշեջ հաշվարկների աշխատանքի արդյունքում մարվել է (ֆոտոռեպորտաժ)։

Թուրքական Samanyoluhaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի հրշեջ ծառայության պետ Ալի Քարահանը հայտնել է, թե հրդեհը մարվել է, իսկ շենքից բոլորը անվնաս տարհանվել են, նույնիսկ ընտանի կենդանիները։

Երկնաքերի սեփականատեր Ադնան Փոլաթը եւս հաստատել է, որ ոչ ոք վնասվածք չի ստացել։ Նա նշել է, թե շենքում բնակվում է մոտ 1500 հոգի։

Ստամբուլի նահանգապետը հայտնել է, թե հրդեհը բռնկվել է շենքի արտաքին պատին տեղադրված օդափոխիչների հատվածում ծագած տեխնիկական խնդրի հետեւանքով։