Երեւանում, այսօր` հուլիսի 17-ին, մեկնարկել է Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը մեկնարկել է 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ, Japan Foundation-ի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսը նախապես ցուցադրվել էր Սենդայում, եղել Փարիզում եւ Մոսկվայում, Երեւանից էլ կմեկնի Հռոմ:
«Մենք շատ էինք ուզում, որ ցուցահանդեսն անցկացվեր հենց Երեւանում: Ուզում էինք կապեր զարգացնել ճարտարապետության ոլորտի մասնագետների հետ` հաշվի առնելով, որ Հայաստանն էլ երկրաշարժի փորձ ունի»,- նշել է Japan Foundation-ի աշխատակցուհի Կասե Յուկիկոն:
Ցուցահանդեսը կազմված է երեք մասից: Առաջինը պատմում է տարերքի հարվածից անմիջապես հետո իրավիճակի մասին: Երկրորդ մասը ցուցադրում է հնարավորությունները` ժամանակավոր կացարանների ստեղծման առումով: Երրորդ մասը ներկաայցնում է տուժած գոտիների վերականգնման նախագիծ: Կան նախագծեր արտերկրից:
Շնորհանդեսին մանսակցել են բազմաթիվ հյուրեր, իսկ տեխնիակկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մասատո Մոտոսական եւ ճարտարապետ Սեյ Խագանուման լեկցիա ե կարդացել: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ օգոստոսի 15-ը:



























