ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ոչ միայն իրանական ճգնաժամը, մերձավորարեւելյան գործընթացը եւ Սիրիայում տիրող վիճակը: Քլինթոնը նաեւ ցանկություն է հայտնել տեսնել Թուրքիայի եւ Իսրայելի հաշտությունը, հաղորդում է mignews.com-ը:

ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուին, իբր, ասել է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ երկու դաշնակից երկրների հարաբերությունների սրումը ձեռնտու է միայն ահաբեկչական խմբավորումներին եւ վնասում է ամերիկյան ռազմավարական շահերին:

Քլինթոնը փորձել է համոզել Նեթանյահուին ներողություն խնդրել Թուրքիայից` 2010-ի մայիսին Mavi Marmara նավիատորմիի վրա հարձակման համար: Քլինթոնը Նեթանյահուին ասել է, որ Թուրքիայի հետ միությունն անհրաժեշտ է, որպեսզի կանգնեցվի Իրանի միջուկային ծրագիրը:

Քլինթոնը Իսրայել է ժամանել Մերձավոր Արեւելքում հատուկ բանագնաց Դեւիդ Հեյլայի եւ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանի ուղեկցությամբ: