Սիրիացի ընդդիմադիրների ահաբկչական խմբավորումը Դամասկոսում հարձակվել է էլեկտրաենթակայանի վրա եւ շարքից հանել նրա երեք տրանսֆորմատորները:

Սիրիայի էլեկտրաէներգետիկայի նախարարության աղբյուրը Սիրիայի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ ենթակայանը գնդակոծվել է ականանետերից եւ գնդացիրներից: Գնդակոծությունից եւ դրան հետեւած հրդեհից նյութական վնասը կազմել է մոտ 300 մլն սիրիական ֆունթ: Ներկայումս ընթանում են ենթակայանի վերականգնողական աշխատանքներ, որոնք կտեւեն 2 օր:

Ենթակայանի մոտ շարունակվում է հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությունը: