Ղրղըզստանի ու Ուզբեկստանի սահմանի չսահմանազատված  հատվածում երկու երկրների սահմանապահների միջեւ երեքշաբթի փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ կան նաեւ զոհեր: Ղրղըզստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Ջալալաբադի շրջանում: Զոհվել է մեկ ղրղզ զինծառայող, եւս երկու ղրղզստանցիներ հրազենային վնասվածք են ստացել:

Զոհեր կան նաեւ ուզբեկական կողմից:

Փոխհրաձգության պատճառը տեղի բնակիչների գործողություններն են են եղել, ովքեր ճանպարհի վերանորոգում են իրականացրել եւ ագրեսիվորեն են տրամադրված եղել սահմանապահների նկատմամբ, որոնք պահանջել են դադարեցնել աշխատանքները:

Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների միջեւ բանակցություններ են անցկացվել եւ պայմանավորվածություն է  ձեռք բերվել միջադեպի խաղաղ կարգավորման վերաբերյալ: