Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլոր դի Մելուի նախկին կինը մեղադրել է նրան այն բանում, որ Մելուն իր թշնամիների դեմ «սեւ մագիա» է կիրառել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով բրազիլական Globo հեռուստաալիքը:

Իր հարցազրույցում Ֆերնանդուի նախկին կինը` Կոլորա Ռոզանը պատմել է դրա համար օգտագործվել են իր նախկին ամուսնու մասնավոր նստավայրը եւ գերեզմանոցը, որտեղ տեղի են ունեցել հավի, կովի զոհաբերություններ:

Արարողությունները ղեկավարել է Մարիա Սեսիլյա անունով կախարդը:

Կոլորը դարձել է Բրազիլիայի առաջին համընդհանուր ընտրությամբ ընտրված նախագահը` 1989թվականին զինվորական բռնապետության ավարտից հետո: Սակայն ընդամենը 3 տարի անց նա ստիպված է եղել լքել նախագահի պաշտոնը կոռուպցիոն սկանդալի պատճառով: