Ֆրանսիայում բանտարկյալը փախուստի փորձ է արել` ինքնասպանություն խաղալով:

Էքս-ան-Պրովանսի բանտի 21-ամյա բանտարկյալը, ում այս տարվա հունվարին սպանության համար դատապարտել են երկար ժամկետով, կախվելու միջոցով ինքնասպանություն է բեմադրել, հաղորդում է NEWSru Israel-ը` վկայակոչելով 20minutes-ը:

Երբ բանտի աշխատակիցները երիտասարդի վզից հանել են պարանը եւ ուշքի բերել, կարգի համաձայն, նրան տեղափոխել են հոգեբուժարան: Սակայներիտասարդը հոգեբուժարանում մեկ շաբաթից էլ քիչ է անցկացրել: Նա կարողացել է դուրս ցատկել պատուհանից եւ անհետանալ քաղաքի ամբոխի մեջ: Ոստիկանությունը նրան այդպես էլ չի գտել: