«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի երեք ներկայացուցիչներ ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի Թբիլիսիի վարչության կողմից` կեղծ գործարքների իրականացման մեղադրանքով, որի ժամանակ փորձել են շրջանցել «Քաղաքացիների միավորման մասին» օրենքով նախատեսված սահմանափակումը: Ձերբակալվածներն են Պահպանողական կուսակցության գործադիր քարտուղար Մերաբ Կաչախիձեն, «Ազգային ֆորումի» շրջանային կազմակերպության նախագահ Թեյմուրազ Շեկլաշվիլին, ինչպես նաեւ ակտիվիստ Տարիել Կարդավան:

Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ձեռք բերված ապացույցների համաձայն, նշված անձինք երրորդ անձանց գումար են տվել, որպեսզի նրանք իրենց անունից  որպես անդամավճար կամ նվիրատվություն մուտք անեն կուսակցության հաշվին, մինչդեռ օրենքն արգելումն է այլ անձանց կողմից կուսակցական անդամավճարներ կատարելը: Բացի այդ, օրենքով սահմանափակվում է անդամավճարների եւ նվիրատվությունների չափը` համպատասխանաբար 1,2 հազ. լարի (մոտ 731 դոլոր) եւ 60 հազ. լարի (մոտ 36,6 հազ. դոլար):

Երեք ձերբակալվածներին էլ  կեղծ գործարքների իրականացման մեղադրանք է առաջադրվել: