Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել են։

«Երկիրմեդիայի» փոխանցմամբ, եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց:

Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան, այդ թվում զոհերից մեկը: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, եւ ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։