Կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի  (Պալաչ) դիմումը, գտել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խախտել է «Բարեգործության մասին» օրենքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ըստ մեր աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի եւ տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ «Ծառուկյան» հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովին ուր եւս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, մեր թղթակցին հայտնել է, որ որեւէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեեւ սպասում է դրան: Դալլաքյանը նաեւ հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երեւան մայրուղին եւ վեսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը` Պալաչը, ըստ Դալլաքյանի, Հայաստան չի վերադարձել»,- գրում է «Հայկական ժամանակը»: