Իշխանական «բազառներում» այս պահին ամենամեծ պատառը Գյումրիի քաղաքապետի պաշտոնն է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է ցանկանում կրկին առաջադրվել այդ պաշտոնում: ՀՀԿ-ն, սակայն, նրան համառորեն «դաբրո» չի տալիս:
Այդ պաշտոնին հավակնում է նաեւ «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուներն են, հիշեցնենք, մեծամասնական ընտրակարգով Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը, կրկին մեծամասնականով թիվ 35-ից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը եւ Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՀԿ անդամ Վարդեւան Գրիգորյանը: ԲՀԿ-ից պնդում են, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, նույնը պնդում են նաեւ ՀՀԿ-ից: Իշխանական մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն համաձայնության են եկել թեկնածուի շուրջ, եւ այդ թեկնածուն Սամվել Բալասանյանն է: Ինքը՝ Բալասանյանը, երեկ մեր թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ դուք եք լինելու Գյումրիի քաղաքապետի թեկնածուն, պատասխանել է.
«Նախնական որոշում չկա, երբ լինի, կհայտարարվի ԲՀԿ-ի կողմից, մինչեւ չլինի՝ ո՞նց ասեմ: Եթե որոշեն, կլինեմ, ի՞նչ է եղել»: Շաբաթներ առաջ մեր թղթակցի հետ զրույցում Գյումրիում առաջադրվելու պատրաստականություն էին հայտնել նաեւ Մարտուն Գրիգորյանն ու Վարդեւան Գրիգորյանը: Սերժ Սարգպանի համար սակայն, ըստ մեր աղբյուրների, նախընտրելի թեկնածու է Սամվել Բալասանյանը: Նա համարվում է Սարգսյանի մարդը ԲՀԿ-ում: «Խաղը» այստեղ ուշագրավ է նրանով, որ Գյումրիում, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել Էր ԲՀԿ-ն. եթե Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում դառնա Գյումրիի քաղաքապետ, կստացվի, որ Աժ ընտրություններից մոտ 4 ամիս անց՝ այնտեղ կրկին հաղթեց ԲՀԿ-ն, ինչը եւ պահանջում է տրամաբանությունը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է հաղթող անձը` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի ենթական»,- գրում է «Հայկական ժամանակը»:
«Հայկական ժամանակ». Ով է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի նախընտրած թեկնածուն
Հասանելի է
русскийՏեղադրություն



























