Ամերիկյան Յուտա նահանգի փոքրիկ օդանավակայանում արտասովոր դեպք է տեղի ունեցել` ամերիկյան SkyWest Airlines ավիաընկերության օդաչու Բրայան Հեդգլինը մտել է ուղեւորատար ինքնաթիռ եւ այն առեւանգելուց հետո ինքնասպան է եղել:
Ինչպես Reuters-ին հղում անելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», 40-ամյա օդաչուն հետախուզման տակ է եղել` Կոլորադո նահանգում նախկին սիրուհուն սպանելու համար: Նա ներխուժել է Սենտ Ջորջ քաղաքի օդանավակայան, մտել CRJ200 ինքնաթիռ, ճանապարհին վնասել մի քանի մեքենաներ, որից հետո կրակել է ինքն իրեն, նշում է Agence France-Presse-ը:
Դեպքի պահին Հեդգլինն արձակուրդում է եղել:
Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, գրում է RuFox-ը: Կատարվում է քննություն:


























