Վենեսուելայի նախագահի թեկնածունեից 7-ից 6-ը համաձայնագիր են ստորագրել, որ կճանաչեն ընտրությունների արդյունքները:  Նման մտահղացմամբ հանդես է եկել տեղական ԿԸՀ-ի նախագահը:

Ինչպես հաղորդում է  «Ռոսիյսկայա գազետան», փաստաթուղթը ստորագրել հրաժարվող միակ թեկնածուն Օրլանդո Չիրինոսն է`«Սոցիալիզմ եւ ազատություն» կուսակցությունից: 

Հիմնական պայքարը կընթանա գործող նախագահ Ուգո Չավեսի եւ ընդդիմադիր Դեմոկրատական միասնության դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի միջեւ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թեկնածու առաջադրելու իրավունք ունեն  բոլոր 56 կուսակցությունները, որոնք գրանցվել են Ազգային ընտրական խորհրդում: Չնայած Չավեսը Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուն է, եւս 10 կուսակցություններ նրան իրենց թեկնածուն են հայտարարել: Կապրիլեսը 22 քաղաքական կուսակցությունների թեկնածուն է դարձել: