Լիբիական լիբերալիստական «Ազգային ուժերի դաշինքը» Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի գլխավորությամբ հուլիսի 7-ին կայացած Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրություններում հաղթանակ է տարել: Ըստ ԿԸՀ-ի տվյալների` նախկին վարչապետի կուսակցութունն ստացել է 80 պատգամավորական մանդատներից 30-ը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երկրորդ տեղում է Արդարության եւ շինարարության կուսակցությունը ( «Մահմեդական եղբայրների» լիբիական բջիջը): Նրանք ունեն 17 մանդատ: Մնացած 24 կուսակցական տեղերը կզբաղեցնեն մանր քաղաքական ձեւավորոմների ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել են 100 կուսակցություններ, որոնցից շատերը ձեւավորվել էին ընտրություններից մի քանի ամիս առաջ, գրում է BBC Russian-ը: Նոր ասամբլեան կունենա օրենսդրական իրավունք, եւ նրա աշխատանքը կտեւի առնվազն մեկ տարի:




























