Խորհրդարանում պատգամավորների թվով ամենամեծ «Քադիմա» կուսակցությունը դուրս է եկել Իսրայելի կոալիցիոն կառավարության կազմից, դրա 28 անդամներից 24-ը կողմ են քվեարկել կառավարության կազմից դուրս գալուն:
Ինչպես փոխանցում է vesti.ru-ն, կուսակցության առաջնորդ Շաուլ Մոֆազը արտակարգ նիստում հայտարարել է իշխող «Լիքուդ» կուսակցության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով խմբակցությունը կոալիցիայից հանելու մտադրության մասին: Տարաձայնությունների պատճառը ուղղափառ հրեաներին բանակ զորակոչելու օրինագիծն է, նաեւ`ուլտրակրոնական հրեաներին մինչեւ 26 տարեկանը տարկետում տրամադրելու: Իսրայելում զորակոչային տարիքը 18-ն է:
«Նա, ով մտադիր է երիտասարդներին բանակ զորակոչել 26 տարեկանում, իրավահավասարություն չի ցանկանում: Վարչապետը ընտրել է փոքրամասնության շահերը` անտեսելով մեծամասնությանը», -ասել է Շաուլ Մոֆազը: Բացի այդ, լրագրողների հետ շփվելիս նա հայտարարել է, որ կառավարության ղեկավարից ներողություն է խնդրել փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տվյալ պահին ուսհաստատություններում սովորողներն ազատտված են զինծառայությունից, այդ թվում` արաբական քաղաքացիները: Տալի օրենք անունով հայտնի այս նորմը, գերագույն դատարանի 2012թ. փետրվարի 21-ի որոշմամբ, օգոստոսի սկզբին ուժը կորցրած կհամարվի:



























