Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ուղղաթիռը հուլիսի 18-ի առավոտյան ջախջախվել է իսլամական հանրապետության արեւմտյան հատվածում:

Ինչպես ISAF-ի մամուլի ծառայությանը հղում անելով հայտնում է «Ռոսբալտը», երկու զինծառայողներ վիրավորվել են: Ընդ որում, հաղորդագրությունում չի մատնանշվում վթարի հստակ վայրը եւ զինծառայողների ազգային պատկանելությունը:

Ներկա պահին ճշտվում են դեպքի պատճառները:

Նշենք, որ հուլիսի ընթացքում Աֆղանստանում մի քանի խոշոր ահաբեկչություններ են կատարվել: Հուլիսի 15-ին հարձակման էր ենթարկվել երկրի կրթության նախարար Օբայդուլու Օբեյդան: Շարասյան հետ ընթացող նախարարի մեքենան իր վրա էր վերցրել մայթեզրին տեղակայված ռումբի պայթյունը: Նախարարը չէր տուժել, երկու ոստիկաններ վնասվել էին:

Մեկ օր ավելի վաղ23 մարդ զոհվել, 40-ը տուժել էին Սամաղան նահանգում հարսանեկան արարողության ընթացքում կատարված ահաբեկչությունից: Զոհերի թվում պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: