Ամերիկյան Ալաբամա նահանգի Թասքալուսա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 44-ամյա տղամարդուն, ով հուլիսի 17-ին հրացանից կրակ էր բացել քաղաքի բարերից մեկում, ինչի հետեւանքով 17 մարդ վիրավորվել էր:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը, հանցագործն իր արարքը խոստովանել քրոջը, վերջինս էլ տեղյակ է պահել իրավապահներին: «Երբ մենք մտանք, նա ձեռքերը վեր բարձրացրեց»,-հայտարարել է ոստիկանության կապիտան Լարրի Քանթրելը:

Տղամարդու արարքի դրդապատճառները պարզվում են: Նախնական տվյալներով, նա բարի այցելուներից որեւէ մեկի հետ ծանոթ չի եղել: Ներկա տվյալներով վիրավորներից երկուսւ վիճակը ծայրահեղ ծանր է: