Լոռիի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի` 46-ամյա Մ. Ասուլյանը։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր է:
Հուլիսի 17-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ` 2 տարեկան Գեւորգ Ստեփանյանը։
Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը լավ է:
Նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում Երեւանի Կոմիտասի 56 շենքի մոտից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 40-ամյա Մուրադ Մուրադյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 19.50-ի սահմաններում թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 17-ամյա Ա. Առաքելյանը, ով այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը ժամը 23:54-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Այգեստան 1-ին փողոցի թիվ 28 տան բնակչուհի` 22-ամյա Մ. Գեղինյանը։
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է:


























